Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում
Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից Լեռնային Ղարաբաղում, Շուշիի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է արձանագրել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։
«Խախտման առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից քննություն է անցկացվում»,- նշված է տեղեկագրում։