Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար

Մարտի 22-ին՝ ժամը 17:27-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: