Երևան, 28.Մայիս.2023, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրա... Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մ... Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթո... Էրդողանի և Քըլըչդարօղլուի ձայների միջև տարբեր... Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի... Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կե... Էրդողանը գլխավորում է Թուրքիայի նախագահի ընտր... Ջուր չի լինի Հոգեգալստյան և Հանրապետության տոները Մայր Աթո... Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի... Գազ չի լինի Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունն... Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժու... Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնու... Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու ... Թուրքիայում բնակիչը ոչխարի հետ է եկել ընտրութ... Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպ... Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պ... Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ... Ռուսասատանի Դաշնությունը հյուպատոսություն կբա... Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բան... Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանի... Ալիևը սպառնացել է Արցախի իշխանություններին Նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում... Երևանի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում այրվում է խո... «Տեր ենք մեր հայրենիքին». ակցիա` Արամ Մանուկյ... ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Ս... Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել... Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքե... Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդ... Անտանելի է, երբ այս ամենից հետո տիրում է համա... Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքել... Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բա... Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մե... ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության... «Էսքան զորք որ իրան է պահում, թող գնա դիրք պա... Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կ... Թուրքիայի կենտրոնական մասում երկրաշարժ է գրան... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդ... Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությո... Փրկարարները հայտնաբերել են Կապանի Վաչագան թաղ... Մանչեսթեր Սիթին ցանկանում է թիմում տեսնել Բավ... Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջն արդեն երկկ... Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշու... Արյան դոնորի կարիք այս պահին չկա. արյուն հանձ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի ... Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության... Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդ... Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը... Ադրբեջանի դատարանը առևանգված երկու հայ զինծառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Առաջին Հանրապետություն դասերն այսօր մեր սեղան... Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բա... ՄԻ պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներ... Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայ... Չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետակա... Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգ... Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վուլվերհեմփթոնի պորտուգալացի կիսապաշտպանը կհե... Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքեն... Պհուկետ կղզու մոտ ռուս զբոսաշրջիկ է խեղդվել Արտետան հրաժարվել է խոսել Ջակայի ապագայի մասի... Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել... Հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին Ռեալը հաջորդ շաբաթ կհայտարարի Բելինգհեմի տրան... Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը չի ցանկանում հեռ... Վազգեն Սարգսյանի եղբայր, ԵԿՄ տղերք, դու՞ք էլ ... Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հե... Հետախուզվողը հայտնաբերվել է Եղվարդում Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ... Հրդեհ` Նոր Արմավիր գյուղում Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ... Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկե... Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պ... Հրդեհ Ստեփանակերտի բնակարաններից մեկում. կա տ... Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխո... Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ... Յալթայում այրվել է տրոլեյբուս․ ներսում ուղևոր... Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. ... Հրդեհ՝ Աճառյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել ... Արցախում եռյակ է ծնվել Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին ... Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտե... Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի... Սյունիքի և Ռումինիայի Մարամուրեշի մարզերի միջ... Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով․ ... Հայկոն իր կողքի կնոջ սխալ բուժման հետևանքով մ... Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դառնա կ... Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է ան... Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտ... Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնե... Անահիտ Մանասյանը հանդիպել է գերեվարված զինծառ... Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանությա... Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նա... Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ... ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արե... Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսություն... ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանին և Ադրբեջան... ԱՄՆ-ում արջի ձագը մտել է տան բակ և հանել աղբը...

«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է: Եթե թատրոն ասելով հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե, թատրոն ասելով, հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը:

Ըստ նրա՝ թատրոնն ունի թերացումներ բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների մեջ, չունի ռեսուրսներ՝ լուսաձայնային տեխնիկա և այլն, թերանում է հյուրախաղային գործունեության մեջ: «Ես չեմ ցանկանում՝ մեր և մեր ենթակայությամբ գործող կառույցի միջև քննարկումները, որոնք անկեղծ մթնոլորտում են անցել, և կոլեկտիվի բոլոր անդամներն ընդունել են այն ամենը, ինչն ասել եմ, հանրայնացնել, չեմ ուզում՝ մեր զրույցը դառնա հանդիսատեսի քննարկման առարկա, չեմ ուզում վարկաբեկել մեր ենթակայությամբ գործող թատրոնը, բայց… Մենք թատրոնի ներկայացուցիչներին ասում ենք, որ Մայր թատրոնի տանիքի ներքո նրանք հնարավորություն են ունենում օգտվելու այդ մեծ կառույցի եկամուտներից, ֆինանսական, գույքային ու ստեղծագործական ներուժից»,-շեշտում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ «Գոյ»-ն այսօր ունի մեկ բեմ, սակայն, Մայր թատրոնին միանալով, կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է թատրոնի ձմեռային այգում աշխատել: Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյ»-ը փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

Փոխնախարարն առաջարկում է Սունդուկյանի անվան թատրոնի սեփական եկամուտները, որոնք գեներացվել են, ուղղվել «Գոյ»-ի դահլիճի բարեկարգմանը, լուսաձայնային տեխնիկայի վերազինմանը, հյուրախաղային գործունեության ընդլայնմանը, թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից ռեժիսորներ հրավիրելուն, որոնք, ըստ Խզմալյանի, գիտեն, թե ինչ է ճշմարիտ փորձարարությունը:

«Որևէ մեկը տարածք վերցնելու, խումբը ցրելու նպատակ բացարձակապես չունի»,-շեշտում է նա:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցնում է, որ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում վեց կոլեկտիվ է աշխատում՝ տարբեր երգացանկերով ու նվագացանկերով: «Վա՞տ են աշխատում: Այդ տարբեր կոլեկտիվները մի կառավարման ներքո հաշտ ու համերաշխ աշխատում են, իսկ չե՞նք կարող նույնն ունենալ նաև թատերական ասպարեզում: Որտե՞ղ է գրված, որ ամեն ստեղծագործական բովանդակություն պետք է ունենա առանձին տնօրեն: Ինչո՞ւ, ո՞վ կարող է բացատրել, թե ինչով է դա նպաստում ստեղծագործական աշխատանքին: Սեփական տնօրեն, սեփական հաշվապահ ունենալու մոլուցքը հիվանդագին մոտեցում է: Ստեղծագործող մարդուն պետք է հետաքրքրի՝ ով է իր ռեժիսորը, ով է բեմանկարիչը, ով է կոմպոզիտորը, ոչ թե, թե ովքեր են տնօրենն ու հաշվապահը»,-նշում է նա:

Խզմալյանը բերում է Ռուսաստանի օրինակն ու ասում, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում խոշորացման լուրջ գործընթացներ են իրականացվում. յուրաքանչյուր տարի մի քանի թատերախումբ միավորվում է: Խզմալյանի խոսքով՝ 1680-ին ստեղծված «Կոմեդի ֆրանսեզ»-ը Լուվրի տարածքում ունի փորձարարական հարթակ, իսկ Մայր թատրոնը, որը 100 տարեկան է և որի ենթակառուցվածքում է փորձարարական թատրոնը, չի՞ կարող նման հարթակ ունենալ:

«Գաղափարը հետևյալն է. մենք ունենք ազգային թատրոն, որն ունի մեկ կառավարող մարմին՝ տնօրեն, վարչական հատված և այլն, և այս տանիքի ներքո կարող են գոյություն ունենալ տարբեր թատերախմբեր: Մենք ինչո՞ւ ենք խառնում իրավակազմակերպական, վարչական հատվածը բովանդակային հատվածի հետ: Չէ՞ որ մենք ունենք դրա վառ օրինակը. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ստեղծեցինք ու տարբեր խմբեր միավորեցինք մեկ կառավարման ներքո: Սա անում ենք նրա համար, որ ավելորդ հաստիքներն ուղղենք ոլորտի ստեղծագործական կարիքներին: Նման խնայողությունների շնորհիվ կարողացանք մատերի վրա հաշված երգեհոնահարների ապահովել աշխատանքով, ամենամսյա կայուն աշխատավարձով ու պահպանել երգեհոնահարների դպրոցը: Նման հազար բաց ունենք»,-ասում է Խզմալյանը:

Ara Khzmalyan-TAT_3225.JPG (559 KB)

Փոխնախարարը հիշեցնում է՝ ՀՀ կառավարությունը նախորդ տարի 1 միլիարդ 250 մլն դրամ կապիտալ հատկացում է արել թատրոններին և համերգասրահներին. Մայր թատրոնի տանիքն է նորոգվել, «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճի աթոռներն են նորոգվել: «Կարող եմ նման տասնյակ բաներ թվարկել: Միկրոմենեջմենթի մակարդակով հաստիքների տեղաբաշխման, աշխատավարձերի ֆոնդերի վերաբաշխման լիազորությունը տրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը որպես լիազոր մարմին չի կարող իր որոշումները համաձայնեցնել յուրաքանչյուր դերասանի, ռեժիսորի, վոկալիստի ու դիրիժորի հետ: Այդպես ո՛չ ոլորտ, ո՛չ երկիր է հնարավոր կառավարել: Մինչև որևէ պաշտոնական փաստաթղթի շահարկվելը, ես բոլոր կետերի մասին խոսել եմ «Գոյ»-ի ստեղծագործական խմբի հետ: Մեկ ժամվա ընթացքում ոչ մի լուրջ առարկություն չի եղել, և ես շնորհակալ եմ նրանց նման անկեղծության համար, որ ընդունեցին՝ ճիշտ եմ ասում, որ բազմաթիվ բացթողումներ ունեն: Պարզապես խնդրում էին լրացուցիչ ժամանակ, որն արդեն երեք տարի է՝ տրվում է: Պատահաբար եմ իմանում, որ այն, ինչ տարբեր առիթներով ասել եմ թատրոնի տնօրենին, կոլեկտիվին չի ներկայացվել»,-ընդգծում է Արա Խզմալյանը:

Փոխնախարարը նշում է, որ թատրոնի ստեղծագործական կազմի հետ մի քանի անգամ հանդիպումներից հետո ստեղծագործական կազմն ասել է, որ շարունակելու է իր պայքարը: «Ես սա էլ չեմ հասկանում, որովհետև ինչքան ավելի շատ են մարդիկ մնում ու աշխատում նույն վայրում, սկսում են պետական գույքն ընդունել որպես իրենց սեփական տուն, կոլեկտիվն ընդունել որպես ընտանիք և մոռանում են, որ այդ ամենի կառավարման լիազորությունն իրենց տրված չէ: Նրանք պետությանն աշխատավարձի դիմաց ծառայություն մատուցող մարդիկ են: Եթե լիազոր մարմինն ասում է՝ այստեղից գնացեք և այնտեղ աշխատեք, պետք է գնալ ու այնտեղ աշխատել, եթե ինքը համարում է, որ ստեղծագործական առումով դա հարմար չէ, դա իր իրավունքն է, բայց թելադրել լիազոր մարմնին ինչպես վարվել, չեմ ընդունում»,-ասում է նա:

Արա Խզմալյանը վստահ է, որ Մայր թատրոնի հարկի տակ աշխատելու պարագայում «Գոյ»-ը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա վերականգնելու էքսպերիմենտալիզմը: «Իմ մասնագիտական համոզումն է, որ թատրոնը վաղուց հեռացել է իր անվան բովանդակությունից: Մենք պատկերացնում ենք, որ «Գոյ»-ը պետք է լինի նոր ձևերի բացահայտման, հանդուգն և խիզախ նախաձեռնությունների թելադրողը, որ նրա յուրաքանչյուր ներկայացումը դառնա լուրջ քննարկման առարկա, տրամադրություն շարժի, հանրային կարծիք ձևավորի: Մամուլը թերթեք. արձագանքներ կա՞ն թատրոնի գործունեության մասին, եկեք փորձենք գնահատել գովազդատեղեկատվական արշավը, գնահատենք, թե ինչ նոր ռեժիսորներ ինչ որակական ու փորձարարական արդյունք են ստեղծել թատրոնում, հրավիրյալ ռեժիսորներ կա՞ն, թե՞ ոչ»,-ասում է Խզմալյանը ու հավելում՝ նախարարության քայլերի հիմնավորման մեջ թատրոնի՝ 3 մլն դրամի պակասուրդը մեծ խնդիր չէ: Ըստ նրա՝ նախարարությունը դա չի կարևորել:

«Եկեք տեսականորեն ընդունենք, որ «Գոյ»-ը ամենահաջող թատրոնն է: Ի՞նչն է խանգարում, որ այն ունենա ոչ թե իքս տնօրենը, այլ իգրեկ տնօրենը: Եկեք չկապենք դա ֆինանսական վիճակի հետ: Դա 3 մլն-ի խնդիր չէ. տարիներ շարունակ Սունդուկյանի անվան թատրոնը տարեկան շուրջ 4 մլն դրամ վճարում է «Գոյ»-ի կոմունալ ծախսերը, որովհետև ժամանակին, երբ աղճատել են Մայր թատրոնի ենթակառուցվածքը և տարբեր հարկերից հատվածներ են հատկացրել «Գոյ» թատրոնին, չեն մտածել, որ պետք էր կոմունալները ևս առանձնացնել: Եթե վճարում է Սունդուկյանի անվան թատրոնը, եթե շենքը պատկանում է Սունդուկյանի անվան թատրոնին դե ֆակտո, եթե ունենք պրոֆեսիոնալ կառավարիչների լուրջ դեֆիցիտ, չեմ հասկանում, թե ինչն ենք մենք քննարկում՝ տնօրենի, ՊՈԱԿ-ի հարցը, թե՞ բովանդակության: Մեր հանրությունն իրավական գիտակցության ու իրավական գրագիտության խնդիր ունի և այդ հարցերի մեջ տարբերակում չի մտցնում: «Գոյ» թատրոնը լուծարվում է, և դրոշակակիրները մտնում են հրապարակ»,-շեշտում է նա:

Անդրադառնալով «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի՝ հարցազրույցներից մեկում հնչած մեկնաբանությանը, թե «Գոյ»-ը լուծարելու պատճառներից մեկը, հավանաբար, իր քաղաքական դիրքորոշումն է՝ Խզմալյանն ասում է՝ կարծես մոդայիկ է դարձել խնդիրները քաղաքական հայացքներով քողարկելը, այնինչ նման խնդիր չկա և չի կարող լինել:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ գլոբալ աշխարհաքաղաքական ցնցումների, հեղաբեկումների համատեքստում որևէ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի քաղաքական հայացքները չեն կարող մտահոգիչ լինել ղեկավարության, իշխանության, լիազոր մարմնի համար: Սա ամենապրիմիտիվ մոտեցումն է: Եթե մենք մեր խոսակցության մակարդակը մասնագիտական բարձունքներից պետք է իջեցնենք կենցաղային բամբասանքի մակարդակի, ես պատրաստ չեմ այդ խոսակցության մեջ մտնելու: Ի վերջո՝ մենք ոչ թե լուծարում ենք թատրոնը, այլ այն ուժեղացնելու ճանապարհով ենք գնում, ուզում ենք՝ թատրոնը վերադառնա երբեմնի իր կեցվածքին, իր անվանը համարժեք տիրույթ: Պետական գույքը՝ շենքը, շինությունը, բեմահարթակները քիչ են, իսկ կոլեկտիվները շատ են: Ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ Սունդուկյանի անվան թատրոնի գույքից օգտվի ոչ միայն Մայր թատրոնը, այլև «Գոյ»-ը: Ի վերջո՝ պետական կարգավիճակով որպես «Գոյ» թատրոն, կամ պետական կարգավիճակով որպես ազգային թատրոնի «Գոյ» թատերախումբ լինելն ի՞նչ քննարկելու բան է: Ես մնում եմ այս անբանականության վրա զարմացած: Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ պոլեմիկայի մեջ մտնել, եթե որևէ մեկն իմ ասածներին բերի տրամաբանական, գրագետ հակափաստարկ»,-շեշտում է փոխնախարարը:

Նախագիծն այժմ շրջանառվում է, սակայն վերջնական որոշումը կլինի ՀՀ կառավարության նիստում: Արա Խզմալյանը կարծում է՝ իրենք գործում են իրենց լիազորությունների տիրույթում, և ոչ մի չհիմնավորված, չտրամաբանված դիրքորոշում չի կարող կասեցնել իրենց որոշումները: Ըստ նրա՝ եթե որոշումն արժանանա հիմնավոր մասնագիտական փաստարկված ու խորքային վերլուծության, միայն դա կարող է նախագիծը դուրս հանել օրակարգից: «Առայժմ բացի էմոցիոնալ ճառերից, ինքնահրկիզման փորձերից որևէ բան չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե ինչքան կպաշտոնավարեմ, բայց ունեմ մի մեծ ցանկություն, որ հաջորդները շարունակեն տանել այն աշխատանքը, որ ամեն մեկը՝ ստեղծագործողն իր դիրքում, կառավարիչն իր դիրքում իմանան իրենց լիազորությունների շրջանակը: Ինչպես ես չեմ կարող երաժշտին թելադրել պարտիտուրի կատարման կանոնները, այնպես էլ նա պետք է շատ զգույշ միջամտի կառավարման համակարգին ու որոշումներին, որովհետև այն համայնապատկերը, որ տեսնում ենք մենք, խնդիրների այն ծավալը, պակասուրդի այն ծավալն ու հարթությունները, որ տեսնում ենք, ամեն առանձին արվեստագետ տեսնել չի կարող, քանի որ ամբողջ տեղեկատվությունը կենտրոնանում է այս նախարարությունում, այնուհետև գնում է կառավարության քննարկմանը: Մեզ տվել են այս հարցերով զբաղվելու լիազորություն: Ինչպես նշեցի, թող յուրաքանչյուր արվեստագետ իրեն հարց տա, թե ինչ է արել իր բնագավառի համար, նոր փորձի գնահատել, թե ինչ է անում կառավարությունն այս կամ այն ոլորտում: Ունենք մշակված ռազմավարություն, կա կառավարության ծրագիր, և մենք գործում ենք այդ ծրագրի ու ռազմավարության ոգուն համապատասխան: Վստահ եմ՝ լավ ու ճիշտ քայլ ենք անում»,-հավաստիացնում է Արա Խզմալյանը:

Իսկ «Գոյ» թատրոնը չի հանձնվում և իր աջակիցներին մարտի 23-ին ժամը 12:00-ին հրավիրում է թատրոն՝ հարցը քննարկելու համար:

դիտվել է 182 անգամ

Այս թեմայով

«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրա... Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մ... Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթո... Էրդողանի և Քըլըչդարօղլուի ձայների միջև տարբեր... Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի... Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կե... Էրդողանը գլխավորում է Թուրքիայի նախագահի ընտր... Ջուր չի լինի Հոգեգալստյան և Հանրապետության տոները Մայր Աթո... Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի... Գազ չի լինի Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունն... Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժու... Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնու... Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու ... Թուրքիայում բնակիչը ոչխարի հետ է եկել ընտրութ... Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպ... Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պ... Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ... Ռուսասատանի Դաշնությունը հյուպատոսություն կբա... Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բան... Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանի... Ալիևը սպառնացել է Արցախի իշխանություններին Նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում... Երևանի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում այրվում է խո... «Տեր ենք մեր հայրենիքին». ակցիա` Արամ Մանուկյ... ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը ծաղիկներ է դրել Ս... Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել... Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքե... Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդ... Անտանելի է, երբ այս ամենից հետո տիրում է համա... Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքել... Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բա... Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մե... ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության... «Էսքան զորք որ իրան է պահում, թող գնա դիրք պա... Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կ... Թուրքիայի կենտրոնական մասում երկրաշարժ է գրան... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդ... Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությո... Փրկարարները հայտնաբերել են Կապանի Վաչագան թաղ... Մանչեսթեր Սիթին ցանկանում է թիմում տեսնել Բավ... Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջն արդեն երկկ... Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշու... Արյան դոնորի կարիք այս պահին չկա. արյուն հանձ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի ... Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության... Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդ... Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը... Ադրբեջանի դատարանը առևանգված երկու հայ զինծառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Առաջին Հանրապետություն դասերն այսօր մեր սեղան... Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բա... ՄԻ պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներ... Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայ... Չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետակա... Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգ... Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վուլվերհեմփթոնի պորտուգալացի կիսապաշտպանը կհե... Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքեն... Պհուկետ կղզու մոտ ռուս զբոսաշրջիկ է խեղդվել Արտետան հրաժարվել է խոսել Ջակայի ապագայի մասի... Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել... Հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին Ռեալը հաջորդ շաբաթ կհայտարարի Բելինգհեմի տրան... Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը չի ցանկանում հեռ... Վազգեն Սարգսյանի եղբայր, ԵԿՄ տղերք, դու՞ք էլ ... Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հե... Հետախուզվողը հայտնաբերվել է Եղվարդում Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ... Հրդեհ` Նոր Արմավիր գյուղում Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ... Քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկե... Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պ... Հրդեհ Ստեփանակերտի բնակարաններից մեկում. կա տ... Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխո... Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ... Յալթայում այրվել է տրոլեյբուս․ ներսում ուղևոր... Ուժգին պայթյուն ու փլուզում՝ Ստեփանակերտում. ... Հրդեհ՝ Աճառյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել ... Արցախում եռյակ է ծնվել Նախագահը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին ... Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտե... Լեհաստանի կառավարությունը խոստանում է կրկնակի... Սյունիքի և Ռումինիայի Մարամուրեշի մարզերի միջ... Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով․ ... Հայկոն իր կողքի կնոջ սխալ բուժման հետևանքով մ... Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դառնա կ... Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է ան... Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտ... Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնե... Անահիտ Մանասյանը հանդիպել է գերեվարված զինծառ... Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանությա... Վրաստանի նախագահը մեղադրել է պաշտպանության նա... Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ... ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արե... Չինաստանը խոստանում է ամրապնդել երկխոսություն... ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանին և Ադրբեջան... ԱՄՆ-ում արջի ձագը մտել է տան բակ և հանել աղբը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan