Վերելակում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Թբիլիսիի արվարձանային Մուխիանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, վերելակում հրդեհի հետքեր են եղել։
Տեղում աշխատում են իրավապահները։