էլեկտրոնային հսկողության միջոցներ՝ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության համար

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Անհետաձգելի միջամտության մասին որոշումների և պաշտպանական որոշումների դեպքում կկիրառվեն զոհերի պաշտպանության նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցներ: Դրանք, ըստ հիմնավորման, թույլ կտան ավելի արդյունավետ կերպով իրականացնել ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը:
Նախատեսված է, որ էլեկտրոնային հսկողություն կիրառելիս կերաշխավորվի անձնական տվյալների համար պաշտպանվածության բավարար մակարդակ: