«Դուք հաջորդն եք». ամերիկացիները Փելոսիին բանտով են սպառնացել
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր Twitter-ում գոհունակություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ձերբակալության կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա չի կարողանա թաքնվել իր իրավախախտումներից, մեր ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից և բռնության հրահրումից։ Մեր դատական համակարգը կորոշի, թե ինչպես նրան պատասխանատվության ենթարկել», - գրել է քաղաքական գործիչը։
Այնուամենայնիվ, սոցիալական ցանցի օգտվողները չեն կիսել Փելոսիի ուրախությունը:
«Չեմ կարող սպասել, երբ նրանք կգան ձեր հետևից», - նման մեկնաբանություն են գրել Փելոսին: