Ավանեսյանը Դոհայում մասնակցում է Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին

Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։