Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը, բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 09-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում։
Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։