Շչակ է գործարկվելու
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով: Գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն հորդորում է չանհանգստանալ: