Թուրքիայի երկրաշարժերը 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին․ ճապոնացի սեյսմոլոգ

Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։
Նրա խոսքով՝ երկրաշարժերի էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։
Սինջին ընդգծել է, որ երկրաշարժի ժամանակ անջատված էներգիայի քանակությունը «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժին և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժին»: