Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբխի Սևայի խառնարանում ժայթքում է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հրաբուխը չորեքշաբթի առավոտյան երկու անգամ մոխրի և ծխի սյուներ է արձակել՝ յուրաքանչյուրը մոտ 1000 մետր բարձրությամբ։ Վերջին անգամ այս խառնարանում ժայթքումը նկատվել է 2018-ի ապրիլին:
Մասնագետները զգուշացնում են, որ 2 կմ շառավղով հնարավոր է հրաբխային քարերի անկում։