Չինաստանն ավելի քան 4 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Սիրիային
![](/timthumb.php?src=disc/08-02-23/3b367bf01211c2276d77be8a8537b302.jpg&w=450)
Չինաստանը 30 միլիոն յուան (մոտ 4,4 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարելու համար` չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Չինաստանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն ու աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնելու համար Չինաստանը որոշել է սիրիական կողմին 30 միլիոն յուանի (մոտ 4,4 միլիոն դոլար – խմբ.) շտապ մարդասիրական օգնություն տրամադրել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Մաո Նինգը բացատրել է, որ երկու միլիոն դոլարի օգնություն կտրամադրվի կանխիկ, մնացածը՝ անհրաժեշտ նյութերի տեսքով։