Մադոննան արձագանքել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին
![](/timthumb.php?src=disc/08-02-23/4a78855ad2130c798d3dd396985e80e4.jpg&w=450)
Մադոննան պատասխանել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ իր արտաքին տեսքի վերաբերյալ քննադատություններին, իսկ հետևորդներն ասել են, որ ն աբացարձակապես նման չէ՝ համեմատելով լուսանկարները, որոնք նա հրապարակում է ինստագրամ սոցիալական հարթակում և լուսանկարները, որոնք հրապարակել էին լրագրողները մրցանակաբաշխությունից:
64-ամյա երգչուհին նշել է, որ իրեն զայրացնում է, որ Սեմ Սմիթին և Քիմ Պետրասին մրցանակը հանձնելուց առաջ իր ելույթը քննարկելու փոխարեն բոլորը խոսում են իր արտաքինի մասին։
«Պետք էր կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ես ասացի իմ ելույթում՝ շնորհակալություն հայտնելով Սեմի և Քիմի նման արտիստներին իրենց խիզախության համար, բայց մարդիկ նախընտրեցին քննարկել միայն ֆոտոլրագրողի կողմից արված իմ լուսանկարները, որոնք խեղաթյուրված էին»,- գրել է նա։