Երևան, 28.Մայիս.2024, 00:00 |
Նադալը պարտվել է Ռոլան Գարոս-2024-ի առաջին շր... Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությո... Հայաստանում կարմրուկի 434 դեպք է գրանցվել. 7-... Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային... Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առա... Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չոր... Աննա Հակոբյանը մասնակցել է «Սև ու Սպիտակ» փար... 2003 թ.-ից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակ... Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առ... Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գ... Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի... Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը... Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ... Սպանություն` Լոռու մարզի Օձուն գյուղում Աղետի ժամանակ կյանքից հեռացել է Սպայկա» ընկեր... Փաշինյանի իշխանությունը պետք է ժամ առաջ վերջ ... Երևանում կրկին ուժգին ամպրոպ է. Սուրենյանը տե... Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթն... Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներ... Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությու... Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատա... Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակա... Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտ... Սրբազանը Սարդարապատում հարգանքի տուրք է մատու... Փրկարարները հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր Լարված իրավիճակ` եգիպտա-իսրայելական սահմանին ... Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկե... ԿԺԴՀ-ից հայտնել են հետախուզական արբանյակի անհ... Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժա... Սարդարապատը պատրաստվում է Մայիս 28-ին (լուսան... Սանահին կայարանի՝ գետի մյուս ափին մնացած հատվ... Այն, ինչ թույլ են տվել նրան 2018-ին, նա չի ցա... Իրանի նորընտիր խորհրդարանը սկսել է աշխատանքը ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանայի... Բագրատ սրբազանը Սարդարապատում է․ Ուղիղ Ավտովթարից տուժած 3 անձանցից մեկն այսօր ուղղա... ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը ԱԺ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետ... Ճապոնիայում հայտնում են Հյուսիսային Կորեայից ... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Սրբազան պայքարի մասնակիցներն ուղևորվում են դե... Կապան համայնքի բնակավայրերից մեկի բնակչին մեղ... 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակու... Այս «ոստիկանները» պետք է ենթարկվեն քրեական պա... 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամ... Ալավերդու Հունական ԲԿ-ն գրեթե ամբողջությամբ լ... «Պատիվ ունեմ»-ը սատարում է ՀՅԴ ԳՄ հայտարարութ... Սաուդյան Արաբիան 12 տարվա ընդմիջումից հետո դե... Ադրբեջանական բանակի զինծառայողը խեղդվել է ջրա... Որքանով է առկա նոր վարարումների հավանականությ... Վրաստանի վարչապետն ու նախագահը միմյանց մեղադր... Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավ... Այսօր բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են ա... Հորդառատ անձրևների հետևանքով Մեծ Մանթաշում վն... Մեկնարկում է «սրբազան շարժման» ավտոերթը Սարդա... Պուտինն ու Միրզիյոևը համատեղ հայտարարություն ... Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով կցանկանար զ... Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե... Բերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգե... «Mercedes»-ը Խանջյան փողոցում կուտակված ջրի պ... Հայտնի է՝ որ ճանապարհներով կարելի է գնալ Վրաս... Տավուշի մարզպետարանում քննարկվել է հեղեղումնե... Կրկնակի վրաերթի ենթարկվածը մահացել է «Մեզ պատուհաններից են դուրս բերել, շենքի փլու... Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատ... «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բ... Վարույթ է նախաձեռնվել է ոչ թե Բագրատ Սրբազանի... Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է․ Փաշի... ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանների կողմից բազմաթի... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հա... Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում ընդհատու... Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն ... ՆԳՆ-ը հրապարակել է աղետի հետևանքով զոհերի անո... Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է ... Երեք օրում գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 4... Նախարարության աշխատակիցները ողջունում են Բագր... Ինքը խաշլամա չի ուտո՞ւմ, իմ համար նա Սրբազան ... Հանձնարարվել է գույքագրել Լոռու և Տավուշի մար... Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասվ... Կոմիտասի պանթեոնի դիմաց հսկա փոսի պատճառով 10... Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ գլխավոր դ... Ամրաշինական աշխատանքներ են կատարվել՝ կանխարգե... Բերետավորներն ակցիայի մասնակցին դուրս են քաշե... Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ... Վեհափառի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհան... Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Ե... Պահանջում ենք դատախազությունից և քննչական մար... Ջուր չի լինի Ոստիկանները Աբովյան փողոցում արցունքաբեր գազ ... Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է World... Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած... Քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում ... ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակար... Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժաման... Քարաթափում՝ Կապան-Ծավ ավտոճանապարհին Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ ... Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետ... 20-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունք... Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17...

Գլխավոր դատախազն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդագիրը

Խորհրդարանն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը:

2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին:

2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով:

Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Մասնավորապես.

Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»:

Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: Հաշվի առնելով, որ կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականութ­յունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ:

2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: Մելորի-Վեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»:

Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին:

Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:

2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը:

2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ:

2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում:

2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ («Բեխտերևի» հիվանդութ­յուն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնք-ազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ առկա է նաև վիճակ ողնաշարի պարանոցային առաջին և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարված 01.07.1997թ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ:

Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»:

Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ:

2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ:

2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ:

«Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից:

2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետո, 15.03.2017թ.՝ ժամը 20:15-ին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամը 22:05–ին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: 16.03.2017 թվականի ժամը 15:40-ին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը:

2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարում­ներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև «Բեխտերևի» հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին:

Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին:

Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ:

Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը:

Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»:

Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների:

Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»:

Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:»:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը:

2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չխոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:

դիտվել է 154 անգամ

Այս թեմայով

Նադալը պարտվել է Ռոլան Գարոս-2024-ի առաջին շր... Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությո... Հայաստանում կարմրուկի 434 դեպք է գրանցվել. 7-... Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային... Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առա... Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չոր... Աննա Հակոբյանը մասնակցել է «Սև ու Սպիտակ» փար... 2003 թ.-ից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակ... Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առ... Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գ... Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի... Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը... Ալավերդիում հղի կնոջը զիփլայնով են տեղափոխել ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ... Սպանություն` Լոռու մարզի Օձուն գյուղում Աղետի ժամանակ կյանքից հեռացել է Սպայկա» ընկեր... Փաշինյանի իշխանությունը պետք է ժամ առաջ վերջ ... Երևանում կրկին ուժգին ամպրոպ է. Սուրենյանը տե... Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթն... Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներ... Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությու... Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատա... Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակա... Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտ... Սրբազանը Սարդարապատում հարգանքի տուրք է մատու... Փրկարարները հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր Լարված իրավիճակ` եգիպտա-իսրայելական սահմանին ... Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկե... ԿԺԴՀ-ից հայտնել են հետախուզական արբանյակի անհ... Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժա... Սարդարապատը պատրաստվում է Մայիս 28-ին (լուսան... Սանահին կայարանի՝ գետի մյուս ափին մնացած հատվ... Այն, ինչ թույլ են տվել նրան 2018-ին, նա չի ցա... Իրանի նորընտիր խորհրդարանը սկսել է աշխատանքը ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանայի... Բագրատ սրբազանը Սարդարապատում է․ Ուղիղ Ավտովթարից տուժած 3 անձանցից մեկն այսօր ուղղա... ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը ԱԺ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետ... Ճապոնիայում հայտնում են Հյուսիսային Կորեայից ... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Սրբազան պայքարի մասնակիցներն ուղևորվում են դե... Կապան համայնքի բնակավայրերից մեկի բնակչին մեղ... 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակու... Այս «ոստիկանները» պետք է ենթարկվեն քրեական պա... 39-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խնջույքի ժամ... Ալավերդու Հունական ԲԿ-ն գրեթե ամբողջությամբ լ... «Պատիվ ունեմ»-ը սատարում է ՀՅԴ ԳՄ հայտարարութ... Սաուդյան Արաբիան 12 տարվա ընդմիջումից հետո դե... Ադրբեջանական բանակի զինծառայողը խեղդվել է ջրա... Որքանով է առկա նոր վարարումների հավանականությ... Վրաստանի վարչապետն ու նախագահը միմյանց մեղադր... Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավ... Այսօր բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են ա... Հորդառատ անձրևների հետևանքով Մեծ Մանթաշում վն... Մեկնարկում է «սրբազան շարժման» ավտոերթը Սարդա... Պուտինն ու Միրզիյոևը համատեղ հայտարարություն ... Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով կցանկանար զ... Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե... Բերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգե... «Mercedes»-ը Խանջյան փողոցում կուտակված ջրի պ... Հայտնի է՝ որ ճանապարհներով կարելի է գնալ Վրաս... Տավուշի մարզպետարանում քննարկվել է հեղեղումնե... Կրկնակի վրաերթի ենթարկվածը մահացել է «Մեզ պատուհաններից են դուրս բերել, շենքի փլու... Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատ... «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բ... Վարույթ է նախաձեռնվել է ոչ թե Բագրատ Սրբազանի... Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է․ Փաշի... ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանների կողմից բազմաթի... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հա... Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում ընդհատու... Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն ... ՆԳՆ-ը հրապարակել է աղետի հետևանքով զոհերի անո... Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է ... Երեք օրում գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 4... Նախարարության աշխատակիցները ողջունում են Բագր... Ինքը խաշլամա չի ուտո՞ւմ, իմ համար նա Սրբազան ... Հանձնարարվել է գույքագրել Լոռու և Տավուշի մար... Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասվ... Կոմիտասի պանթեոնի դիմաց հսկա փոսի պատճառով 10... Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ գլխավոր դ... Ամրաշինական աշխատանքներ են կատարվել՝ կանխարգե... Բերետավորներն ակցիայի մասնակցին դուրս են քաշե... Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ... Վեհափառի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհան... Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Ե... Պահանջում ենք դատախազությունից և քննչական մար... Ջուր չի լինի Ոստիկանները Աբովյան փողոցում արցունքաբեր գազ ... Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է World... Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած... Քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում ... ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակար... Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժաման... Քարաթափում՝ Կապան-Ծավ ավտոճանապարհին Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ ... Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետ... 20-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունք... Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan