Վրաստանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել թուրք ժողովրդին. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում արձագանքել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին և իր ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին և երկրի նախագահին. գրում է Aliq.ge-ն։
«Ես իմ խորին զորակցությունն եմ հայտնում Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը՝ Կահրամանմարաշի ավերիչ երկրաշարժից տուժածներին։
Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Մենք կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին և պատրաստ ենք ձեզ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- գրել է Ղարիբաշվիլին։