Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16։23-ին։