Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դի. «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ

«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը ներկայացրել է կատարած աշխատանքի ամսական հաշվետվությունը:
Ըստ այդմ`
-Ընդհանուր թիվ – 280
-Ստերջացվել է – 147
-Վերապատվաստվել է – 77
-Քնեցում/անկում – 56
-Լեշմանիոզ – 37
-Ժանտախտ – 2
-Կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ – 11
-Անկառավարելի ագրեսիա – 3
-Անկում (ավտովթարի հետևանք) – 3 :
Որդեգրվել է 9 թափառող շուն:
Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դի: