Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները
Ս․թ․ փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Յանգ Կիմի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։
Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին և հրավիրել նրան առաջիկայում այցելել Հայաստան։