Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։