Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է․ ԱՆ

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում՝ առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։
Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար։