Մեքենան գողացել է Երևանում, բռնվել՝ Սպիտակում
Հունվարի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 07.50-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են Երևանի Ռոստոմի փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի իր մեքենան:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության ՔՈԳՎ, Էրեբունու և Սպիտակի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան գողացել է Սպիտակ քաղաքի 37-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և, գողացած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: