Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։
Շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Այս համատեքստում ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։