«Էդ երեխեքը գնացին վարի անտերությունից, ոչ տեր կար, ոչ տիրական». Ազատում դեռ ուշքի չեն գալիս․ «Ազատություն»

Ազատ գյուղի կացարանում մի գիշերում այրված 15 զինծառայողների հարազատները հրդեհի վայր էին եկել խունկով, ծաղիկներով ու բազմաթիվ հարցերով:
«Իմ երեխան չէր կարող քնած մնար ու պաժառից», - ասում է հարազատներից մեկը:
Հարազատները զննում են տունը՝ փորձում քնած մնալու հանելուկը հասկանալ, որոշ ծնողներ խոսել էին զինվորների ու պաշտոնական վարկածով կրակի վրա բենզին լցրած սպայի միջև կոնֆլիկտի մասին: Թող քննությունը պարզի ամեն բան, սպասելու ենք, հետևելու ենք, ասում են հարազատները. «Իմ արևը խավարել ա, ես չեմ ուզում ուրիշինն էլ խավարի»: