Մարզպետարանը՝ Հրազդանի դպրոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ:
Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի բժշկական կենտրոն են ուղեկցում՝ բուժզննության, սակայն լուրջ խնդիրներ չկան: