Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում...

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. Civilnet.am

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ, գրում է Civilnet.am-ը:

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։

Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։ Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։

Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։ Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։

Փոխնախարարի հայրը՝ ամբաստանյալ

«Շինկարկաս»-ը, ինչպես վերը նշեցինք, հիմնադրել է Ավետիք Հարությունյանը։ Վերջինս երկար տարիներ (2004-2019 թթ) եղել է նաև Համահայկական հիմնադրամին պատկանող «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը։ «ՀԱՏՄ»-ը հայ-ամերիկյան տնաշինական միավորման հապավումն է, որը հիմնադրվել է 1991-ին՝ Հայաստանի կառավարության ու Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով։ Ընկերության նպատակը աղետի գոտում շինանյութի արտադրությունն ու մատակարարումն էր։ 1999-ից «ՀԱՏՄ»-ի սեփականատեր դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամը, մի քանի տարի անց Հարությունյանը դարձավ ընկերության տնօրեն։

2018-ին հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առնչվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն հաղորդեց, որ փոխնախարարի հայրն օժանդակել է Արա Վարդանյանին հափշտակել հիմնադրամի գույքն ու միջոցները։ Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Հարությունյանը լինելով «Հայաստան» հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանին հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն։ Դրա շրջանակում նա կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս գործն այժմ դատաքննության փուլում է Հակակոռուպցիոն դատարանում, Արա Վարդանյանն ու Ավետիք Հարությունյանը մեղադրյալներ են։ Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին հայտնել են, որ գործով պետությանը պատճառված վնասը ավելի քան 287 միլիոն դրամ է։

Այլ պայմանագիր՝ Հարությունյանների ընկերության հետ

Հովհաննես Հարությունյանի հորեղբորը՝ Հարություն Հարությունյանին է պատկանում «Հայկասար» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ «Հայկասար»-ը շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննության գործունեությամբ է զբաղվում։ Դեկտեմբերի 8-ին «Հայկասար»-ը ավելի քան 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ախուրյանի Կրաշեն, Քեթի, Աշոցք համայնքի Արփենի, Ցողամարգ, Գեգհովիտ, Ամասիա համայնքի Ալվար և Գտաշեն բնակավայրերի դպրոցներում կատարված շինարարական աշխատանքների համար։

Ինչպես «Շինկարկաս»-ի դեպքում, այստեղ էլ Հարությունյանների ընկերության հետ պայմանագիր կնքվել է գնանշման ընթացակարգի շրջանակում։ «Հայկասար»-ը տարբեր տարիների հաղթել է գնումների մրցույթներում։ Դրանցից մեկը, սակայն, ավարտվել է սկանդալով. 2016-ին Երևանի թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար «Հայկասար»-ի հետ կնքվել էր 1,5 միլիոն դրամի պայմանագիր։ 2017-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ մանկապարտեզի շինարարությունն իրականացնող ընկերությունները չեն կատարել մանկապարտեզի նորոգման աշխատանքները, իսկ շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ընկերության ներկայացուցիչը կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքների ամբողջությամբ կատարված լինելը։ Ըստ ոստիկանության՝ այս գործողությունների արդյունքում մանկապարտեզի սաները շարունակել էին մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում։

Նախկին իշխանությունների ժամանակ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, սակայն, կարճվել է նոր իշխանությունների օրոք։ Գործը հարուցվել էր խոշոր չափերով յուրացման, փաստաթղթերի կեղծման, օգտագործման հատկանիշներով 2017-ին։ 2018-ի հուլիսին 30-ին քրգործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

Հովհաննես Հարությունյանը 2018-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ էր, 2019-ի փետրվարից՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը, իսկ հետո նշանակվեց առողջապահության փոխնախարար։ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հարությունյանը Շիրակի մարզպետն էր, այս ընթացքում նա նաև Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն էր, սակայն ՔՊ-ին այդ ընտրություններում չհաջողվեց ավագանիում մեծամասնություն ձևավորել, Հարությունյանն էլ քաղաքապետ չդարձավ։ 2021-ի նոյեմբերից նա դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար ու սկսեց զբաղվել հանքարդյունաբերության ոլորտով։

 

դիտվել է 238 անգամ

Այս թեմայով

Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan