Հանձնաժողովը քննարկվել է անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր
Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամների, ՀՀ Կառավարության գործընկերների, ինչպես նաև հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից բխող մի շարք իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:
Քննարկվել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Վերոնշյալ հարցերի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը: