Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր...

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի»․ հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանի տատիկ․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Հրաչյա Գրիգորյանին այսօր՝ հունվարի 24-ին, հողին հանձնեցին Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Հրաչը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր։ Կես տարի սովորել էր Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում, ապա բանակ գնացել։

Հրաչի հայրը, որը արտերկրում է գտնվում, որդու հուղարկավորությանն այդպես էլ չկարողացավ ներկա գտնվել։ Ընտանիքի միակ որդուն՝ Հրաչին, բանակ էին ճանապարհել նախորդ ձմռանը, մեկ տարի անց՝ օրեր առաջ ստացան նրա մարմինը՝ փակ դագաղով։

«Ցավը միայն զգացողն է հասկանում, ինձ հիմա ոչինչ չի բուժի։ Մի ընտանիք կործանվեց, կործանվեց իմ կատարյալ երիտասարդը, իմ լույսը, իմ ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչի տատը՝ տիկին Պայծառը։

Հրաչը մանկավարժ տատիկի սիրելի թոռնիկն էր։ Պայծառ տատը մեծ դեր էր ունեցել Հրաչի դաստիրակությունում։ Հայրենասեր, ազնիվ, մաքուր՝ այսպես է թոռանը բնորոշում տատը։

«Թերություն չի ունեցել իմ տղան։ Խելացի էր ու ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե մատով խփեր, կարող էր դուռն էլ բացել, պատն էլ քանդել, ամեն ինչ էլ անել»,– ասում է նա։

Գրիգորյանները Հրաչի ծառայության ընթացքում մի քանի անգամ այցելել էին նրան, եղել Ազատ գյուղի այն տանը, որտեղ ողբերգական ձեւով ընդհատվեց իրենց որդու եւ եւս 14 տղայի կյանք։ Հրաչի մայրը խոսել չի ցանկանում, ժամանակ առ ժամանակ վրդովմունքով արձագանքում է զրույցին՝ որդու ու ծառայակիցների կեցության ոչ բարվոք պայմանների մասին իրենք մինչեւ այդ էլ էին տեղյակ։ Ինչն է եղել Հրաչի ու մյուսների մահվան պատճառը, ընտանիքի վիշտը չի թողնում հիմա մտածել այդ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական նախնական վարկածը նրանց համար այդքան էլ համոզիչ չէ։ Այժմ միայն մեղավորներին պատժված են ուզում տեսնել։

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի։ Այստեղ միայն իմ երեխայի հարցը չէ․ եւս 14 հիասքանչ երիտասարդ մեր ազգից պակասեց, սա կարծես ցեղասպանություն լինի։ Ինձ միայն պետք է, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ Պատկերացնո՞ւմ եք 15 հրաշք, վիրավորների ճակատագիրն էլ դեռ անհայտ է։ Պետք է երկար, մանրակրկիտ ուսումնասիրվի, դա լինելու բան չէր, բոլորս էլ գիտենք։ Բազմաթիվ մեղավորներ կան, ես անգրագետ չեմ, ամեն ինչ հասկանում եմ»,– ասում է Հրաչի տատը։

Նշենք, որ այսօր էլ ավելի վաղ «Հրապարակ» թերթը զրուցել էր հրդեհից զոհված զինծառայող Ռոստոմ Ասրյանի ծնողների հետ։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը, նշել էր, որ ինքը չի հավատում, որ սպան կարող էր 5 լիտրանոց տարայով բենզինը վառարանի մեջ լցնել։

«Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

դիտվել է 294 անգամ

Այս թեմայով

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan