Ֆիլիպիններում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ
Ֆիլիպիններում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Առնվազն 33 մարդ է զոհվել։ 8 մարդ համարվում է անհետ կորած։ Ընդհանուր առմամբ տարերային աղետից տուժել է ավելի քան 1,7 մլն մարդ հանրապետության 14 շրջաններում:
Երկրի իշխանությունները հեղեղումներից 202 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատում են 276,1 մլն պեսո (5,07 մլն դոլար):
«Ջրհեղեղները վնասել են 293 ճանապարհ եւ 63 կամուրջ, տուժել է 26 ծովային նավահանգիստների աշխատանքը։ 68 քաղաքներում էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել, սակայն 61-ում այն արդեն վերականգնվել է, 8-ում պահպանվում են ջրամատակարարման, 3-ում՝ կապի հետ կապված խնդիրները»,-ասվում է հրապարակման մեջ։