Ավտովթար Գեղարքունիքի մարզում
Հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում 33-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Վարորդ Անդրանիկ Ս-ն աշխատում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։