Ուլյանովսկի շրջանի տներից մեկում բռնկված հրդեհը երկու երեխայի կյանք է խլել
ՌԴ Ուլյանովսկի շրջանի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել, նրանց մորն ու փոքր քրոջը հաջողվել է փրկվել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱԻՆ մարզային վարչությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ Ուլյանովսկից արևմուտք գտնվող Մայնսկի շրջանի Ուրժումսկոյե գյուղում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: Հայտնի է, որ հրդեհն արագորեն պատել է մեկ հարկանի փայտե տունը։ Երեխաների մայրը գրկել է մեկամյա դստերը և շտապել դեպի ելքը, մեծ երեխաները՝ 8 և 12 տարեկան, մնացել են բոցավառվող տանը։ Նրանց մարմինները հայտնաբերվել են փլատակները մաքրելիս։
Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ: