Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Դեկտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Վերին Խոտանան, Աղվանի գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։