Մառախուղի պատճառով իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։