Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր
Դեկտեների 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Lexus, BMW, Mercedes Sprinter, Volkswagen Passat, Renault Logan և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Վթարի փաստով Գ. Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։