Ստեփանակերտ քաղաքում այրվել է աշտարակային կռունկ
Նոյեմբերի 29-ին ժամը 22:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել`Վ. Մամիկոնյան 21 հասցեում բռնկված հրդեհի մասին:
Նախնական տվյալներով այրվում է աշտարակային կռունկ:
Ժամը 22:33-ին հրշեջ փրկարարական մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր։ Հրդեհը մեկուսացվել է 22:54-ին, լիկվիդացվել՝ 23:12-ին:
Այրվել է շինարարական կազմակերպությանը պատկանող աշտարակային կռունկի խցիկը` լրիվությամբ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։