ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել՝ Սերբիայի հանդերձարանում Կոսովոյի դրոշի առկայության փաստով
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել՝ Սերբիայի հանդերձարանում ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Բրազիլիայի դեմ խաղից առաջ Կոսովոյի դրոշի առկայության փաստով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիշեցնենք՝ Կոսովոյի տարածքների ուրվագծերը պատկերված են եղել Սերբիայի դրոշի ներքո , իսկ վրան գրված է եղել «Կապիտուլյացիա չի՛ լինելու»։
ՖԻՖԱ-ն կանոնադրության համաձայն՝ Սերբիան այս կերպ մի քանի կետ է խախտել։ Նախ, ՖԻՖԱ-ն այստեղ կարող է դիտարկել վիրավորական պահվածք և ազնիվ պայքարի կանոնների խախտում, ինչպես նաև այնպիսի ատրիբուտների օգտագործում, որոնք ոչ սպորտային ենթատեքստով են ընկալվում։ Բացի դա, Սերբիան խախտել է նաև մրցաշարում թիմերի պարտավորությունների հետ կապված որոշ կետեր։
Հիշեցնենք՝ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ սերբ ֆուտբոլիստների պահվածքն ագրեսիվ էր որակել և ՖԻՖԱ-ին կոչ էր արել իրավիճակը վերահսկողության տակ վերցնել՝ պատժելով մեղավորներին։
Աղբյուր ArmSport.am