Հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում
Նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի հետնամասի ձախակողմյան 2 անվադողերը և բարձված Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վնասվել են։