68-ամյա վարորդն իր ազգականի հոգեհանգստին մեկնելիս Nissan XTrail-ով բախվել է կայանված կցորդիչին․ նա մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հրաչ Կ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար կցորդիչին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնաման տեղեկությունների՝ հնարավոր է՝ վթարի պատճառը լինի վարորդի ինքնազգացողության վատացումը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վարորդը մեկնում էր իր ազգականներից մեկի հոգեհանգստի արարողությանը, ավտոմեքենայի մեջ էլ կար ծաղկեպսակ։