Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա տուժած
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթ-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի է վրաերթի ենթարկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։