ՀԱՊԿ-ը Երևանում հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներն ընդունել են մի շարք հայտարարություններ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման և կատարելագործման հրատապ խնդիրների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկմանը։ Նիստում ընդունվել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ միջազգային օրակարգի արդի հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Բելառուսի նախաձեռնությամբ մշակված հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման մասին»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: