Կիշիդան խոստացել է ուժեղացնել Ճապոնիայի ռազմածովային ու ռազմական ներուժը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խոստացել է ուժեղացնել երկրի ռազմածովային եւ ռազմական հնարավորությունները՝ զգուշացնելով, որ երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ագրեսորներին, հաղորդում է AFP-ն։
Կիշիդան նաեւ դատապարտել է պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումները:
«Մենք պետք է պատրաստվենք մի դարաշրջանի, որտեղ դերասանները կխախտեն կանոնները եւ ուժ կամ սպառնալիքներ կկիրառեն՝ ոչնչացնելու այլ ազգերի խաղաղությունն ու անվտանգությունը», - ասել է Կիշիդան:
Նա խոսել է այն ժամանակաշրջանում, երբ Տոկիոն մշակում է անվտանգության ծրագրեր, որոնք հինգ տարվա ընթացքում կարող են կրկնապատկել երկրի պաշտպանության ծախսերը, ինչը Ճապոնիայում, որտեղ պացիֆիստական սահմանադրությունը սահմանափակում է ռազմական իշխանությունը, կտրուկ փոփոխություն կնշանակի:
«Մենք կարագացնենք իրատեսական քննարկումներն այն մասին, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին պաշտպանելու համար՝ միաժամանակ բոլոր տարբերակները պահելով բանակցությունների սեղանին: Ճապոնական ռազմածովային կարողությունների ամրապնդումը չի կարող սպասել, ներառյալ նոր ռազմանավերի կառուցումը, մեր հակահրթիռային պաշտպանության կարողությունների ամրապնդումը եւ աշխատանքային պայմանների բարելավումն ու մեր անձնակազմի փոխհատուցումը», - ասել է Կիշիդան:
Նա չի նշել Չինաստանի անունը, սակայն ասել է, որ «երկրին շրջապատող ազգային անվտանգության միջավայրի հարցը գնալով ավելի է լրջանում, այդ թվում՝ Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում»։
Կիշիդան հավելել է, որ Ճապոնիան կապահովի իր ռազմական ծախսերի թափանցիկությունը։
«Ճապոնիան հավատարիմ կմնա պացիֆիստական երկիր լինելու մեր ուղուն, ինչպես կա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- ասել է նա: