Դիմահարդարումը տղամարդու դեմքն ավելի առնական է դարձնում․ հետազոտություն
Թեթեւ դիմահարդարումը տղամարդկանց դեմքին ավելի առնականություն է հաղորդում։ Նման եզրակացության են եկել Ֆրանկլինի եւ Մարշալի քոլեջի ամերիկացի գիտնականները։ Նրանք լուսանկարել են 20 տղամարդու՝ դիմահարդարի հետ հանդիպելուց առաջ եւ հետո։ Այնուհետեւ նրանք երկու սեռերի 200 մարդկանց խնդրել են գնահատել նկարներում պատկերված մարդկանց գրավչությունը, գրում է Naked Science-ը։
Ե՛վ տղամարդիկ, ե՛ւ կանայք որոշել են, որ դիմահարդարմամբ կամավորներն ավելի գրավիչ եւ առնական տեսք ունեն: Կոսմետիկան թաքցրել է մաշկի թերությունները, ընդգծել է այտոսկրերն ու կզակը, ինչպես նաեւ տոնավորել է շուրթերի կարմրավուն երանգը՝ այն ասոցացվում է կանացիության հետ։