Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է առեւտրի կանոնները խախտելու մեջ
ԱՄՆ-ն Չինաստանի համար արտահանման վերահսկման նոր կանոններ սահմանելով եւ սահմանափակելով ներդրումները ՝խախտել է ազատ առեւտրի կանոնները, դա պետք է ուղղել, երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«ԱՄՆ-ն դեպի Չինաստան արտահանման վերահսկման նոր կանոններ է սահանել, սահմանափակել է ներդրումները Չինաստանում՝ լրջորեն խախտելով ազատ առեւտրի կանոնները եւ վնաս հասցնելով Չինաստանի օրինական իրավունքներին եւ շահերին, դա պետք է ուղղվի», - ասել է Վան Ին։
Նա նաեւ նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կայուն զարգացման ուղի վերադարձնելը բխում է ոչ միայն Չինաստանի եւ ԱՄՆ-ի շահերից, այլեւ միջազգային հանրության ակնկալիքներից։