Երևան, 01.Մայիս.2024, 00:00 |
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն...

Արամ Հարությունյանի նախկին վարորդն ու եղբայրը տիրանում են ուրիշների հողերին․ ձկնաբուծարան են կառուցում. Hetq.am

Ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակման օրերին «Հետքի» ընթերցողներից տեսանյութեր ստացանք (հավանաբար ձկնաբուծարանի աշխատակիցներից)։ Դրանցում երևում էին Արարատյան դաշտում խորքային հորի փորման աշխատանքներ։ Խնդիրը հետևյալն էր՝ արդյոք օրինական է հորատման աշխատանքը։ Այն, ինչ կպարզվեր մեր ուսումնասիրությամբ, մեր մտքով էլ չէր անցնում։

Մեզ ուղարկված տեսանյութերն ունեին ուղեկցող հաղորդագրություններ, որտեղ նշված էր, որ հորատման աշխատանքներն իրականացվում են Արարատի մարզի Հայանիստ և Դարբնիկ գյուղերի միջնամասում։ Այցելեցինք նշված գյուղեր, տեղորոշում իրականացրինք և պարզվեց, որ հորատման աշխատանքներն ընթանում են «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի ձկնաբուծարանում։ Սամվել Լաբլաջյան անուն, ազգանունն արդեն որոշակի կասկած հարուցեց, քանի որ Սամվել Լաբլաջյանը Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի վարորդն էր։

Սամվել Լաբլաջյանի եղբայրը՝ Արմեն Լաբլաջյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետն է։ Արմեն Լաբլաջյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թ․-ին։ Երբ Բնապահպանության նախարարությունում պաշտոն էր զբաղեցնում, Ոստիկանությունը նրան ձերբակալեց կաշառք ստանալու կասկածանքով։ Հետագայում դատավոր Հովհաննես Ավագյանը Լաբլաջյանին անմեղ է ճանաչել, իսկ 2017 թ․-ին նշանակվել և մինչ օրս զբաղեցնում է Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի պաշտոնը։

Սամվել Լաբլաջյանը հայտնի է որպես նախկին նախարար Արամ Հարությունյանի նախկին վարորդ, բայց պարզվում է, որ նա 2007-2008 թթ զբաղեցրել է նույն նախարարության փորձագետ-խորհրդատուի պաշտոն։ Այնուհետև 6 տարի աշխատել է Բնապահպանության նախարարության արխիվացման բաժնում որպես օգնական։

Վերադառնանք ձկնաբուծարան։ Արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018 թ․-ի ապրիլ ամսվա դրությամբ ձկնաբուծարանը մոտ 5 հեկտար տարածք է զբաղեցնում։ Արդեն մայիս ամսին, երբ Հայաստանի կառավարման համակարգում քաոս էր, ձկնաբուծարանը «սկսում է ընդարձակվել»։

Ձկնաբուծարանի աճը՝ ըստ տարիների

2018 թ․-ի հուլիսին ձկնաբուծարանի արևմտյան և հյուսիսային հատվածների հողակտորների տեսքը փոխվում է (հողային լայնածավալ աշխատանքներ են իրականացվում)։ Իսկ մեկ տարի անց` 2019 թ․-ին, ձկնաբուծարանի տարածքը կրկնապատկվում է և դառնում մոտ 11 հեկտար։ Հաջորդ քաոսային իրավիճակը 2020 թ․-ի պատերազմն էր։ Արբանյակից արված լուսանկարներն այստեղ էլ ցույց են տալիս, որ պատերազմի ժամանակ ձկնաբուծարանը մի «փոքր» էլ է մեծանում։ Այս անգամ ևս 2 հեկտար հողատարածք է վերածվում ձկնաբուծարանի։

2022 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ձկնաբուծարանի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 13 հա։

Ձկնաբուծարանը փաստաթղթերով գյուղատնտեսական հող է

Ձկնաբուծարանի տարածքի միայն 1.1 հեկտարն է, որ Կադաստրի կոմիտեում գրանցված է որպես ձկնաբուծարան։ Այն պատկանում է Սամվել Լաբլաջյանին։ Ձկնաբուծարանի մյուս և հիմնական մասում կա 32 առանձին գույք։ Դրանք բոլորը գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են։ Այդ հողատարածքների մեծ մասը պատկանում է տարբեր քաղաքացիների (15 ընտանիքի)։ Կան հողատարածքներ, որոնք ունենք մի քանի համասեփականատեր (իրենց ընտանիքի անդամների անուններով)։ Այս հողակտորների սեփականատերերի ցանկում կա նաև Սամվել Լաբլաջյանի անուն, ազգանունը։ Նույն ցանկում կրկնվող մեկ այլ անուն էլ կա՝ Սոնա Նիկոլյան։ Նա էլ Արմեն Լաբլաջյանի կինն է։

Սա դեռ ամենը չէ։ Ձկնաբուծարանը, որի տարածքի իրական սեփականատերերն այլ անձինք են, ամբողջությամբ ընդգրկված է մի ցանկապատի մեջ։ Ցանկապատի ներսում է հայտնվել նաև Մասիս համայնքին պատկանող դաշտամիջյան ճանապարհը։

Սամվել Լաբլաջյանն ընդդեմ քաղաքացիների

Ուրիշ քաղաքացիների հողերը ձկնաբուծարանի վերածելուց հետո Սամվել Լաբլաջյանը տասնյակ դատական հայցեր է ներկայացրել այդ հողատարածքների սեփականատերերի դեմ։ Նա դատարանից պահանջել է տիրազուրկ ճանաչել հողերը և դրանք համարել իր սեփականությունը։ Այժմ դատական տեղեկատվական համակարգում մի քանի տասնյակ գործեր կան, որոնց մի մասը 2018 թ․-ին են մուտք եղել դատարան, մյուսները՝ հաջորդող տարիներին: Սամվել Լաբլաջյանը շարունակել է դատարան դիմել նաև 2022 թ․-ին։ Պահանջը նույնն է՝ տիրազուրկ ճանաչել հողերը և գրանցել սեփականության իր իրավունքը։ Կան դեպքեր, երբ Հայաստանի դատարանները բավարարել են նրա հայցերը և քաղաքացիներին զրկել սեփականությունից։

Ուշագրավ է, որ դեռևս 2019 թ․-ին քաղաքացիներից հողատարածքները վերցնելու գործընթաց էր նախաձեռնել նաև Հայանիստ համայնքը։ Հողատարածքների մեջ կային նաև այս ձկնաբուծարանի տարածքում գտնվող հողեր։ Հետագայում, սակայն, Հայանիստ համայնքը հրաժարվել է բոլոր հայցերից։ Կարելի է ենթադրել, որ համայնքը հրաժարվել է այդ հայցերից՝ հօգուտ Լաբլաջյանների։

Խորքային հորի հետքերով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանից գրավոր հետաքրքրվեցին, թե երբևէ ստուգում արվե՞լ է «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի ձկնաբուծարանում։ Հայտնել և ապա հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք օրինական է հորատման աշխատանքը։ Տեսչական մարմինը, որտեղ կարևոր պաշտոն է զբաղեցնում Սամվել Լաբլաջյանի եղբայրը՝ Արմեն Լաբլաջյանը, փորձեց ցույց տալ, թե իբր հավատարիմ է օրենքով իրեն վերապահված լիազորությանը։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը մեզ գրավոր հայտնեց, որ նշված ձկնաբուծարանում ստուգում չեն իրականացրել։ Բայց Տեսչական մարմինը մեր հայտնած տեղեկատվության հիման վրա վարչական վարույթ է իրականացրել և պարզել․ ««Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ի մոտ կատարվել է հորատում՝ հետագայում շանթարգելման կայան կառուցելու նպատակով»։ Այս պատասխանը համոզիչ կթվար, եթե հորատման աշխատանքներն իրականացված չլինեին գիշերային ժամերին, պատերազմական օրերին, և մենք տարածքում անօդաչու սարքով խողովակների կուտակումը տեսած չլինեինք։ Բացի այդ, ուսումնասիրելով շանթարգելման կայանների կառուցման ինժեներական լուծումները՝ պարզվում է, որ նման կայաններ կառուցելու համար հորատման անհրաժեշտություն չկա։

Մի վարույթ էլ երևի անհրաժեշտ է իրականացնել՝ հասկանալու, թե Տեսչական մարմնի աշխատակիցները ինչպես են իրականացնում վարույթները, բայց, հավանաբար, քրեական վարույթ է պետք դրա համար։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ «Սամվել Լաբլաջյան» ԱՁ-ին խորքային հորով ջրօգտագործման թույլտվություն է տրվել 2016 թ․-ին։ 4 խորքային հորից ձկնաբուծարանի գործունեության համար ԱՁ-ն կարող էր ջրառ իրականացնել մինչև 2022 թ․-ի սեպտեմբերի 23-ը։ Նախարարությունից հայտնեցին, որ ստացել են ջրօգտագործման թույլտվությունները երկարացնելու հայտ, որը դեռ քննարկման փուլում է։

Հարց առաջացավ՝ արդյոք գործող 4 խորքային հորը գտնվում է հենց Լաբլաջյանի՞ն պատկանող հողատարածքների վրա և արդյոք դրանցով իրականացվող ջրառը բավարա՞ր է ամբողջ ձկնաբուծարանը բնականոն շահագործելու համար։

Այդ նպատակով ցանկացանք պարզել, թե կոնկրետ ի՞նչ հողատարածքների վրայից է իրականացվում ջրառը (այսինքն՝ կոնկրետ որտեղ են խորքային հորը ծակել), ինչպես նաև տեսնել ջրօգտագործման թույլտվությունը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անձնական տվյալների և այլ պատճառաբանությամբ հրաժարվեց տրամադրել հայցվող տեղեկատվությունը։ Փոխնախարարի պատասխանի իրավաչափությանը դեռ կանդրադառնանք։

Փորձեցինք Մասիսի քաղաքապետարանից պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ համայնքին պատկանող դաշտամիջյան ճանապարհը դարձել է ձկնաբուծարան, ինչպե՞ս է գյուղատնտեսական հողը դարձել ձկնաբուծարան։ Մեր այս հարցերին պատասխանելու համար Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Միևնույն ժամանակ նշել է, որ Մասիս համայնքի խոշորանալուց հետո պարզվել է, որ Մասիս քաղաքին միացող գյուղերի տարածքներում բազմաթիվ ձկնաբուծարաններ կան, որոնք ինքնակամ են կառուցվել։ Դրանց վերաբերյալ Մասիսի համայնքապետարանում, ըստ Դավիթ Համբարձումյանի, վարչական վարույթներ են նախաձեռնվել։

Գլխավոր դատախազությունում էլ տվյալներ չկան այն մասին, որ Լաբլաջյան եղբայրները Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ փոխկապակցված են։ Մեզ են առաջարկում նման տվյալներ ունենալու դեպքում, դրանք փոխանցել դատախազությանը։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հարությունյանին պատկանող գույքի նկատմամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով տվյալներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Արամ Հարությունյանի նախկին վարորդ Սամվել Լաբլաջյանը և նրա եղբայր Արմեն Լաբլաջյանը հանդիսանում են Արամ Հարությունյանի հետ փոխկապակցված անձինք։ Հետևաբար, նրանց անվամբ հաշվառված գույքերը Արամ Հարությունյանին պատկանելու վերաբերյալ հավաստի տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող եք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն»,- գրավոր փոխացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունիս ամսվա որոշմամբ օրինականացվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Լաբլաջյան եղբայրներին պատկանող հողամասում ապօրինի կառուցած 506 քմ մակերեսով տունը։

Արմեն Լաբլաջյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել։

«Հետքն» այս պատմությանն առաջիկայում կրկին կանդրադառնա՝ նոր մանրամասներ ներկայացնելով Լաբլաջյան եղբայրների՝ ձկնաբուծական տնտեսության զարգացման պատմությունից։

 

դիտվել է 525 անգամ
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա... Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետ... Պետր Պավելը կարծում է, որ Չեխիան պետք է անցնի... Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ ... Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք ... Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահու... Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձ... ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռ... Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհվել են բն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan