Լուկաշենկոն դոլարն ու եվրոն անվանել է «թունավոր արժույթներ»
Պետությունը հաղթահարում է տնտեսվարող սուբյեկտների՝ արտաքին առեւտրային գործառնությունների հաշվարկների ապահովման հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն։ Նրա խոսքով՝ ներկա պայմաններում այդ հարցը մեծապես կախված է օտարերկրյա բանկերից։
«Իրավիճակը բարդացել է, բայց, այնուամենայնիվ, կարծես թե հաղթահարում ենք։ Սակայն կան առանձին պահեր։ Ես դա զգում եմ՝ լինեով կոնկրետ ձեռնարկություններում, երբ նրանք օգնություն են խնդրում»,- ասել է Լուկաշենկոն։
Բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ Բելառուսի ղեկավարը պահանջել է պարզաբանել արտաքին առեւտրային գործառնությունների հետ կապված բոլոր վիճահարույց հարցերը։ Ինչպես նշել է Բելառուսի նախագահը՝ աշխարհում արտահանման, ներմուծման գործառնությունների հաշվարկների ավելի քան 75 տոկոսը իրականացվում է դոլարի եւ եվրոյի միջոցով։
«Մեզ համար թունավոր արժույթների՝ ի դեմս դոլարի եւ եվրոյի», - ընդգծել է Լուկաշենկոն։