«Evolution»–ը ուղիղ հեռարձակումների ստուդիա է բացել Հայաստանում
Հայաստանում պաշտոնապես իր գործունեությունն է մեկնարկել առցանց խաղերի ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող «Evolution» ընկերության ստուդիան: Երևանում կազմակերպության դուստր ընկերության՝ «Evolution Armenia»-ի ստուդիայի հիմնադրմամբ կմեկնարկի ուղիղ հեռարձակումների կազմակերպման նոր մշակույթ. տեխնիկայի վերջին շնչով հագեցած ստուդիան այսուհետ կսպասարկի առցանց խաղերի օպերատորներին ամբողջ աշխարհում։ «Evolution»-ը Հայաստանյան շուկա է մուտք գործել դեռևս 2020թ․-ին և արդեն իր շուրջն է հավաքել ավելի քան 200 աշխատակիցների։ «Evolution» ընկերության Գործառնությունների Տնօրեն Օլեսյա Իվանովան նշում է․ «Մեր ործունեությունն ընդլայնելու համար ճիշտ վայր գտնելը շատ կարևոր էր մեզ համար, և մինչ հայաստանյան շուկա մուտք գործելը, մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք կատարել։ Երևանը մեզ գրավեց իր կայունությամբ և ուժեղ պոտենցիալով, քանի որ մենք փնտրում էինք հաստատուն, թափանցիկ ու կանխատեսելի բիզնես ստեղծելու համար կատարյալ միջավայր»։
Իսկ ընկերության Գործառնությունների մենեջեր Նադեժդա Աբոլայի խոսքով՝ «Evolution»-ի համար առաջնահերթ են մարդիկ, և ոչ տոխնոլոգիաները, և այդ պատճառով էլ ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, որտեղ շատ են աշխատասեր, հավակնոտ, նպատակասլաց ու լեզուների տիրապետող երիտասարդները։
«Evolution» ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և մասնաճյուղեր ունի աշխարհի ավելի քան 40 վայրերում։ Ընկերությունն առցանց խաղերի ոլորտում ամենախոշոր օպերատորներին է առաջարկում նորարար ծրագրային ապահովման լուծումներ՝ միաժամանակ մշակելով, ստեղծելով, գովազդելով ու լիցենզավորելով ամբողջովին ինտեգրված B2B առցանց կազինոյի լուծումներ խաղային օպերատորների համար։