36-ամյա վարորդը «06»-ով բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ
Հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սեյրան Հ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Հ-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Անդրանիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։