Հյուսիսային Կորեան աջակցել է «նոր տարածաշրջանների մուտքը Ռուսաստան»

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է «նոր տարածաշրջանների մուտքը Ռուսաստան»:
Գերատեսչության միջազգային կազմակերպությունների հարցերով վարչության ղեկավար Չո Չխոլ Սուի հայտարարությունը տարածել է Հյս.Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեան «հարգանք է դրսևորում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների ազատ կամարտահայտության նկատմամբ, որոնք «ձգտում էին մտնել Ռուսաստանի կազմ»:
«Մենք աջակցում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշմանը՝ վերոնշյալ շրջաններին իր կազմի մեջ մտնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ «հանրաքվեները անցկացվել են ՄԱԿ-ի կանոնադրության, իրավական մեթոդների եւ ընթացակարգերի համաձայն»: