Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ քաղաքներում և Լանջազատ գյուղում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։