Հրդեհ՝ Լծեն գյուղում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լծեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել են գույքը, առաստաղի մոտ 90 քմ հատվածը և հատակը՝ 60 քմ: