Օրբելի փողոցում տեղադրված աղբամաններում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում աղբաման է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջներն ու պարեկները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ աղբամանները տեղադրված են եղել Օրբելի փողոցի թիվ 61 շենքի հարևանությամբ, և 2 աղբամաններից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ այրվել է։